Նախագահական նստավայրում դատավորներ են երդվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: 

«Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու»,-ընդգծել է նախագահը:

--00—ԼՄ