Նախագահը Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալֆրեդ Վարդանյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

--00--ԱԹ