COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դոնոր

COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է: Այս հարցին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարությունը: 

«Արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»,- հայտնում են ԱՆ-ից:

--00--ԱԹ