Ավտովթար Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հասարակական

Օգոստոսի 21-ին ժամը 21:20-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ սպայական գումարտակից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Կանչի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության արգ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի Կռասնի համայնքի բնակչի վարած «ֆորդ Էսկապե» և Ճարտար քաղաքի բնակչի վարած «ՎԱԶ-21061» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս և 2 ուղևորներ` ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00--ԿԿ