Ստեփանակերտում վթարի հետևանքով տուժածը ծոծրակային շրջանի սալջարդ վերքերով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

վթար

Հուլիսի 27-ին, ժամը 11:15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 10:15-ին գլխի և ծոծրակային շրջանի սալջարդ վերքերով իրենց մոտ է ընդունվել Ասկերան քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1989թ.): Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան և Տ. Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ա. Գ.-ի (ծնված 1990թ.) վարած «Հյունդաի Էլանտրա» մակնիշի և Վ. Մ.-ի վարած «ՎԱԶ 217030» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով Վ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00--ԱԹ