Վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

վթար

Հոկտեմբերի 18-ին’ ժամը 17:00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:55-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա» ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև դուրս եկել ճանապարհից, բախվել երկաթե արգելապատնեշին և ընկել հարակից տարածքը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00--ԱԹ