28-ամյա տրակտորիստը «Բելառուս»-ով խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

․

Երեկ՝ հուլիս 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս»  մակնիշի տրակտորով  Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է:

Վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ