Ջրվեժ գյուղում «ЗИЛ 131»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ  գյուղում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, «ЗИЛ 131» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք, հայտնում է shamshyan.com-ը։ 

Օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Քոչինյան փողոցում՝ նշված ռեստորանային համալիրի մոտ, ինչի հետևանքով վարորդը՝ 29-ամյա Գոռ Մալխասյանը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի վառելիքաքսուկային նյութերի  արտահոսած հատվածում կատարել են հողալցման աշխատանքներ:

Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

--00--ԱՀ