Ավտովթար՝ Արտաշատում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

․

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հայկարամ Մանասերյանի վարած Mercedes մակնիշի, Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հեղինե Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի և 67-ամյա Հրաչիկ Թումանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ. Մանասերյանը, Հ. Կիրակոսյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Ասյա Կիրակոսյանը, Հ. Թումանյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս