Շղթայական ավտովթար. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

Արարատի մարզում այսօր՝ մարտի 15-ին ժամը 21:00-ի սահմաններում Այնթապ գյուղի  Արտաշատյան խճուղու եւ 7-րդ փողոցի խաչմերուկում, դեռեւս անհայտ հանգամանքերում, բախվել են Mercedes, Nissan, Opel Zafira եւ Opel Astra  մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել  քաղաքացիները,  ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: 

--00--ԱՀ