Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes Տ550-ն ու Toyota Camry-ն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններոմ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արման Թովմասյանի վարած Mercedes Տ550 մակնիշի և 23-ամյա Սամվել Գևորգյանի վարած Toyօta Camry մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով  ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնային գծերի վրա և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

--00--ԱՀ