Խծաբերդում գերի ընկած տղաների հարազատները զգուշացնում են՝ մարզում քարոզարշավ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հասարակական

Խծաբերդում գերեվարված գերիների հազարատները խոստանում են «բոյկոտել» քարոզարշավը Շիրակի մարզում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մայիսի 27-ին ասուլիսի ժամանակ գերիների հարազատները նշեցին, որ բոլոր ուժերի մուտքը մարզ՝ քարոզի նպատակով, փակ կլինի: «Ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Գնացե՛ք, երեխեքին, բերեք, նոր եկեք: Մեր ուզածը մեծ բան չէ՝ մեր երեխեքին էլ, վերջին գերի ընկածներին էլ»,-ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Գերի ընկած տղաների հարազատները պնդում էին մարզում քարոզարշավ չի լինի՝ մինչև տղաները Բաքվից չվերադառնան: «Ընտրությունը մարզում տեղի չի ունենա մինչև մեր երեխաներից յուրաքանչյուրը ոտք չդնի տուն: Անհասկանալի են մեր այս սպասումները՝ 6 ամիս է սպասում ենք՝ մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու, այսպես ասած, դատարկ նստել ենք: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- նշեցին ծնողները:

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

--00--ԿԿ