Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

գերի

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք պահանջում են Շիրակի մարզպետի միջնորդությամբ հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի հետ՝ պատճառաբանելով, թե անցած 6 ամիսների ընթացքում իրենց հանդիպումները երկրի ղեկավարության և զինվորականների հետ անարդյունք են եղել, գրում են ԶԼՄ-ները։

Նշենք, որ գերիների ծնողներն ու հարազատները մի քանի անգամ նույն պահանջով փակել են Շիրակի մարզի ճանապարհները։  

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 8-ին՝ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո, տեղեկություն տարածվեց, թե գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։ 

--00—ԼՄ