Ապարանում գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվել է Երևանի 28-ամյա բնակչի մոտից

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News 

Մարտի 16-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժին դիմում էր ներկայացրել, որ բջջային հեռախոսը կորցրել է։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներով պարզել էին, որ հեռախոսը գողացել են։

Նրանք շարունակել էին միջոցառումներն ու նոր տեղեկություններ ձեռք բերել կասկածվողի ինքնության ու բնակության վայրի վերաբերյալ։

Ապարանի ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 --00—ՄՀ