Սևան քաղաքում մի աղջիկ զանգելու պատրվակով վերցրել է անծանոթի հեռախոսն ու փախել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Սևան քաղաքում մի աղջիկ զանգելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսն ու փախել:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, հաղորդումը ստանալուն պես, մեկնեցին դեպքի վայր, տուժողից հաղորդում ընդունեցին։ Աղջկա արտաքին նկարագիրը ճշտելուց հետո էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ արարքը կատարել է Սևան քաղաքի 36-ամյա մի բնակչուհի։ Նա հայտնաբերվել է և բաժնում տվել խոստովանական բացատրություն:

Հայտնաբերվել է նաև հափշտակված հեռախոսը:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։