Իշխանափոխությունից 3 տարի անց․ ինչո՞ւ Փաշինյանը «դավաճան» դարձավ ժողովրդի աչքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

2018թ-ի ապրիլի 23-ին Հայաստանը մեծ շուքով ու ուրախությամբ տոնում էր Սերժ Սարգսյանի հեռացումն ու Փաշինյանի իշխանության գալը։

Այսօր՝ հեղափոխությունից 3 տարի անց, հայ ազգին միավորողին ժողովուրդը «թուրք» ու «դավաճան» է անվանում։

2018-ին Սերժ Սարգսյանը հանուն խաղաղության ու ներդաշնակություն հեռացավ վարչապետի աթոռից՝ արձանագրելով՝ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալվեց։ Մինչ օրս պարզ չէ, թե ինչում էր Փաշինյանը ճիշտ և ինքը սխալ, սակայն ակնհայտ է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքն իշխանափոխությունից հետո էլ չխաղաղվեց։

Առաջադրվելով վարչապետի պաշտոնում Փաշինյանը արձանագրեց, որ բռնությունն այլևս տեղ չի ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում և ժողովրդական կամքի անառարկելիությունը կլինի առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենա պետականության կայացումը։ Բայց այսօր էլ նախկինի պես ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին։

Ներկայիս վարչապետը խոստացավ՝ իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, արմատախիլ է արվելու կոռուպցիան։ Սակայն նոր Հայաստանի օրոք կոռուպցիան շարունակեց մնալ իշխանության հոմանիշը։ Այսօր պաշտոնյաները հարստություն են կուտակում պարգևավճարների միջոցով։ Օրինակ՝ 2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18,825 մլրդ դրամ՝ չհաշված քաղծառայողների համար հատկացված գումարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ