Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

հասարակական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:

Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:

Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի: 

«Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը:

--0--ԿԿ