Ադրբեջանցիները քարեր են նետել զոհերի մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

ապակի

Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։  

ապակի

Փոխքաղաքապետը հայտնել է, որ վարորդը պատմում է՝ Ստեփանակերտից գիշերն է դուրս  եկել,  դեպի Գորիս ճանապարհվել,  թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային  քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել,  շարունակել է  վարել, Գորիս է հասցրել   զոհվածների մարմինները։ 

ապակի

«Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք   պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ  պետք է վերջապես երաշախավորի»,-գրել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:

 

--00—ՄՀ