Լոռու մարզում քարաթափման հետևանքով հսկայական քարեր են ընկել երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

վթար

Հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel  Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

 --00—ՄՀ