Այսուհետ կիրականացվի եզակի հետազոտություն՝ մարդու օրգանիզմում գոյացող քարերի փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot 2023-03-13 164810

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում այսուհետ կիրականացվի իր տեսակի մեջ եզակի հետազոտություն՝ մարդու օրգանիզմում գոյացող երիկամային և լեղապարկային քարերի փորձաքննություն:

«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնում այսուհետ կիրականացվի ոչ միայն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն, այլ նաև բացառիկ հետազոտություն. մարդու օրգանիզմում՝ երիկամում և լեղապարկում գոյացող քարերի հետազոտություններ, մասնավորապես դրանց էլեմենտային բաղադրության, որակական և քանակական կազմի որոշում, անօրգանական և օրգանական զանգվածային մասի, դրա բնույթի և տեսակի մանրակրկիտ պարզում, տալով հիմնավոր և ճշգրիտ եզրակացություն։

--00—ՅՄ