Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News

անհետ կորած

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

«Մենք հանդիպում ենք պահանջում Վաղարշակ Հարությունյանի հետ: Գա, հակիրճ մեր հարցերին պատասխանի, որպեսզի իմանանք, թե ինչ պետք է անենք»,- նշել է ակցիայի մասնակիցը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավելել են, որ հանդիպում են ցանկանում նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

--00--ԱԹ