Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Անհետ կորած

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարության դիմաց առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: 

Նրանց պահանջը` հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, բավարարվեց. վերջիններից հինգն այս պահին հանդիպում են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ 

Անհետ կորածների հարազատները նշում էին` հարցեր ունեն, որոնց պատասխանները ցանկանում են ստանալ:

--00--ԱԹ