Ղեկավարությունը երկիրը տանում է անհաջողությունների ու պարտությունների․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

Օհանյան

ՀՀ ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության առաջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել։ Այս մասին Շիրակի մարզում մտավորականների հետ հանդիպամանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

 «Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների։ Միանշանակ է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն»,- ասել է նա։

Ըստ Օհանյանի՝ Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն առաջնային խնդիր է։

 --00—ՄՀ