ՀՀ դե ֆակտո ղեկավարությունը հրաժարվել է Արցախից․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյան գրում է․

«ՀՀ դե ֆակտո ղեկավարությունը հրաժարվել է Արցախից։ Այն կապիտուլիացիոն խմբավորման համար այլևս բացառապես սոցիալական հարց է, ոչ քաղաքական։ Քաղաքական առումով իրենք Արցախը համարում են Ադրբեջանի ներքին խնդիրը։ Այս մասին արդեն բացեիբաց խոսում են կապիտուլիանտն ու իր խմբավորման բոլոր ներկայացուցիչները։

Ուստի պետք չէ զարմանալ, որ երրորդ երկրները (այդ թվում՝ ՌԴ-ն) իրենց հայացողությամբ են լուծում Արցախի հարցը։ Քանի Հայաստանը նորից չի վերադարձել Արցախի քաղաքական ճանաչման գործին, Արցախն այսպես դանդաղ մաշվելու է ու առաջիկա ամիսներին պարզապես դադարի գոյություն ունենալուց։
Սա է ողջ պարզ իրականությունը»։

--00--ԱՀ

պ.գ.թ.,