Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի կետերը պահպանվում են, լուրջ խախտումներ չկան․ Պուտին

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News 

Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի կետերը պահպանվում են, լուրջ խախտումներ չկան։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտից հետո հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում ավելի քան չորս ժամ տևած բանակցություններն ավարտվեցին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Հանդիպման արդյունքները ներկայացնող համատեղ հայտարարություն կհրապարակվի։

 --00—ՄՀ