Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարների զրույցի թեման է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА-ն։

ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ։

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով ձեռնարկվող քայլերի հաջորդականության մասին։

Աղբյուրի հաղորդմամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ ևս իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև համակարգում:

--00--ԱՀ