Հարությունյանին ամեն գնով պահելու խնդիր չունենք, ուղղակի հրաժարականի հարցը քաղաքական է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կարծիքով, Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելը խմբակցության համար ահազանգ չէ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխող թիմի ներսում որևէ մեկը կաշկանդված չէ հարցադրումներ անելուց: «Սուր քննարկումների ու դեբատների պակաս չկա, բայց դա չի նշանակում, թե կառավարության հետ տարբեր օրակարգեր ունենք: Այն ինչ կա կառավարության օրակարգում, կա նաև մեր ֆրակցիայի օրակարգում»,- նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն իրենց  համար ահազանգ չէ, ավելին՝ Հարությունյանին ամեն գնով պահելու խնդիր չունեն, ուղղակի նրա հրաժարականի հարցն է քաղաքական:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ