Այո, մեջքից հարված է. Բոշյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

«Հետագա քայլերի համար՝ արձանագրելու ենք, թե այս շրջանում քաղաքական ուժերից ով ինչպես է դիրքավորվում»,- Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա թիմակիցների՝ իշխանությանն ուղղված քննադատությանն ու իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ Բոշյանն ընդգծեց՝ ԲՀԿ-ի հայտարարություններում բովանդակություն չկա, դրանք հիմնավորում չունեցող խոսքեր են:

«Մենք քննադատությունից չենք խուսափում, երևի ամենաքննադատված իշխանությունն ենք, բայց քննադատողները պետք է հասկանան, որ ցանկացած քննադատության իշխանությունը պատասխանելու է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ու Ծառուկյանի քննադատությանը, ապա, այո, այս պահին դա մեջքից հարված էր»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ