Covid-19-ի քննիչ հանձնաժողովը քաղաքական է, սրանով փորձելու են հարվածել իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը կարծում է, որ Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելու համար խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովը քաղաքական ենթատեքստ ունի։

Ըստ պատգամավորի՝ դրանով փորձելու են հարվածել իշխանությանը։
«Մենք շատ ուշադիր հետևելու ենք և ժամանակի  ընթացքում կհասկանանք մոտիվները։ Անպայման կդրսևորենք քաղաքական կամք՝ անելով հնարավորինը, որպեսզի այդ հանձնաժողովը գործի ըստ իր նշանակության»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ