Փաշինյանն այս գործիքով պատժելու է իր քաղաքական ընդդիմախոսներին. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Սա քաղաքական գործիք է, որով փորձ է արվում յուրային դատավորներ առանձնացնել, և այդ դատավորներով ունենալ ցանկալի արդյունք: Անդրադառնալով առաջիկայում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանին՝ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: 

«Վերջին երկու տարիների մեր իրականությունը ցույց տվեց, որ շատ հաճախ են, այսպես ասած, համընկումները քննադատական խոսքի և պետական ռեպրեսիվ ապարատի արձագանքի, և այդ մեծ քանակը վկայություն է նրա, որ այստեղ ոչ թե պատահականություն է այլ պետական քաղաքականություն»,-նշել է իրավապաշտպանը: 

Բանախոսն անդրադարձել է նաև Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածությունից հրաժարվելու որոշմանը, ինչպես նաև իրավաքաղաքական այլ կարևոր հարցերի: 

Մանրամասները՝ տեսանյութում: