Վահրամ Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում ԱԺ-ն դիտարկել իր թեկնածությունը․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ փակ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը ներկա է եղել խմբակցության պատգամավորների կեսը:

Լիլիթ Մակունցն անդրադարձել է նաև ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայտարարությանն ու նրա հետ հանդիպմանը:

«Վահրամ Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում, որպեսզի ԱԺ-ն դիտարկի իր թեկնածությունը, կառավարությունը դիտարկի իր թեկնածություն, և այստեղ մենք անելիք չունենք: Թեկնածուն իր որոշումը կայացրել է, և մենք հարգում ենք իր որոշումը և մաղթում ենք նրան իր մասնագիտական գործունեությունում հաջողություններ»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Լիլիթ Մակունցը նաև նշել է, որ «Իմ քայլը» չունի տեղեկություն՝ կառավարությունը ունի՞ թեկնածու, թե՞՝ ո՛չ:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ