Երևանում բախվել են Rover-ը, Opel-ն ու Hyundai Sonata-ն. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

հասարակական

Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Նազարբեկյան փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 23 ՍՍ 136 համարանիշի, Rover մակնիշի VX 540 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 15 ԼՕ 055 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։