54-ամյա վարորդը Opel Zafira-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

վթար

Նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ  54-ամյա Գագիկ Բեգլարյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում դեռևս անհատ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:

 Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

--00—ՄՀ