Երևանում ավտովթար-հրդեհ է եղել․ Opel-ը վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒLԻՍԻ 31,  24News

վթար

Հուլիսի 30-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

--00—ՄՀ