Նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից, նա պաշտպանեց մոր պատիվը. Ալեն Սիմոնյանի մոր գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

սիմոնյան

«Արդեն երկրորդ օրն է՝ ստորաբար վատաբանում են ընտանիքիս և հատկապես որդուս՝ Սիմոնյան Ալենին»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Առաջին հերթին անհրաժեշտ եմ համարում, որպեսզի նման հանրային մարդիկ թիկնապահ ունենան, ովքեր միշտ «կրակը» կվերցնեն իրենց վրա: Հետո, շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար, իսկ հիմա դիմում եմ մյուս ճամբարին: Գիտե՞ք՝ մենք բոլորս նույն արյունն ունենք, մենք հայ ենք, ու դուք՝ բոլորդ, ունեք մայրեր: Եվ մենք գիտենք, որ երբ հայ տղամարդուն իր մորն ուղղված հայհոյանք են ասում, դա ոչ ոք չի ներում: Եթե տղամարդիկդ դատապարտեիք այս մարդանման արարածին՝ բարոյականության և նորմերի տեսանկյունից, ես ձեզ բոլոր մայրերի անունից շնորհակալություն կհայտնեի: Կյանքում կան պարկեշտության կանոններ, որոնք չի կարելի անցնել: Բայց Աստված ձեզ դատավոր: Եվ հիմա ես հպարտ եմ իմ որդով, նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից, նա պաշտպանեց մոր պատիվը: Ալեն ջան, Աստված քեզ պահապան: Եվ քեզ ասում եմ այն, ինչ ասել եմ հեղափոխության օրերին՝գնա՛, ես քեզ հետ եմ, ցա՛վդ տանեմ»: