Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի դեպքով հարուցված քրգործով մեղադրյալ չկա․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ալեն Արթուր

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի ( Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) և 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։