Կիևից Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի և Ուկրաինայի 25 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դեսպանություն

Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեցին 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի)։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

«Նշենք, որ Երևանից Կիև ժամանեցին Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացիներ»,- ասված է հաղորագրության մեջ։