Բաց մի՛ թողեք ոչ մի դաս. այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ապա դիմել ծնողներին ու աշակերտներին՝ կոչ անելով բաց չթողնելու ոչ մի դաս:

«Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր, այդ թվում՝ կրթության միջոցով: Բաց մի՛ թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը: