«Պարզ ա, չէ՞, որ հաղթելու ենք». Անդրեասյանը՝ ապաստարանում դաս անողների լուսանկար է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

արցախ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում Regional Post - Caucasus-ի լուսանկարն է տարածել, որում արցախցի փոքրիկները ապաստարանում դաս են անում:

«Երեխեքը դաս են սովորում ապաստարանում։

Պարզ ա, չէ՞, որ հաղթելու ենք»,-գրել է ԿԳՄՍ նախարարը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Պատերազմը շարունակվում է:

--00—ԼՄ