Եթե համաձայն եք այս մտքին, միացեք այս կոչին․ Ավետիք Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

սքա

Մեր երկրի Անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ՝ տխրահռչակ կարմիր բերետավորները առավել գռեհիկ, լպիրշ ձևերով բերման ենթարկեցինք զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա շքախմբի համար, նույն այդ ծնողների զոհված որդիների շիրիմները իբր թե «հարգելու» համար:

Չեմ ցանկանում այսօր գնահատականներ տալ Փաշինյանին և նրա շրջապատին՝ այդ մարդկանց բարոյական և մարդկային արժեքները վաղուց ինձ պարզ են, և միայն նրանց հեռացումն է իշխանությունից, որը լիարժեք հանգուցալուծում կտա այս շարունակվող մղձավանջին:

Այս պահին ցանկանում եմ սակայն շեշտել, որ Փաշինյանի կարմիր բերետավոր պաշտպանները վերածվել են իսկական ենիչերիների զորքի, անհայրենիք և աննամուս, և պետք է օր առաջ լուծարվեն:

Եթե դա չանի Փաշինյանը, ապա դա պարտավոր է անել ցանկացած նոր իշխանություն, որը կհաջորդի Փաշինյանին, ազատելու մեր երկիրը այս խայտառակությունից: 

Եթե համաձայն եք այս մտքին, միացեք այս կոչին, պահանջեք իշխանությունից կարմիր բերետավոր ոստիկանական տխրահռչակ ստորաբաժանման լուծարումը, և նրա բոլոր արատավորված ծառայողների պարտադիր հեռացումը ոստիկանության շարքերից:

Ավետիք Չալաբյան

--00—ԻԴ