Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News  

Բակո Սահակյան

  

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: