Հացիկ գյուղի 33-ամյա բնակիչը բերման է ենթարկվել մեքենայում ապօրինի հրազեն պահելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Փետրվարի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հացիկ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։

Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով մեկփողանի հրազեն։ Այն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։