Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

վրաերթ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, ով տեղում մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։

--00--ԱԹ