Արատավանում այրվել է թոնրատան տանիքը․ հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

հրդեհ

Հունվարի 31-ին՝ ժամը 12:48-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է թոնրատան տանիք: