Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է ժամանել հրշեջների 1 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

d746fb10-979b-43d4-86cf-9855cbc24014.jpg

Այսօր՝ ապրիլի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուդյակով 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը։

Պարզվել է, որ այրվել է Ա․ Թադևոսյանին պատկանող տան նախասրահում տեղադրված բազմոցը և ջերմահարվել պատը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

--00—ԶՀ