Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ:

--0--ԱՀ