Հրդեհ՝ Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում․ «1-Բիս» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_5

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։ Սրահում (2 քմ) մասամբ այրվել են կահույք և կենցաղային իրեր:

--00—ՅՄ