Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստ՝ ԱԺ-ում․ ներկա է Սեյրան Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր՝ հունվարի 29-ին, կգումարի 2020-ի առաջին նիստը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրված է մասնակցելու հանձնաժողովի նիստին։ 24News-ի հարցին, թե ինչ օրակարգով է այստեղ, Օհանյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, հիմա պետք է ԱԺ նախագահին տեսնեմ։ Նիստի ավարտից հետո կպատասխանեմ բոլոր հարցերի»։

Մյուս հարցին, թե ինքնակա՞մ է ներկայացել Ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող հանձնաժողով, նախկին նախարարը նշեց՝ հանձնաժողովի հրավերով։