Սեյրան Օհանյանը կհրավիրվի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

օհանյան

«Հրապարակը» գրում է․ «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց։

Մեր տեղեկություններով՝ քննարկում են պաշտպանության նախկին նախարար, Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռևս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,-հայտնեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռևս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: