Թալիբները փակելու են Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2025-04-15_18-33-45

Աֆղանստանի արդարադատության նախարարությունը կարգադրել է փակել Գյուլբուդդին Հեքմաթյարի կողմից հիմնադրված Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակներն ամբողջ երկրում և ձերբակալել նրանց աշխատակիցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կուսակցության գործող առաջնորդ Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարին։

Աֆղանստանի արդարադատության նախարարության հրամանը, մասնավորապես, հրահանգ է պարունակում բոլոր նահանգներում քաղաքական այդ կուսակցության ներկայացուցչությունների աշխատանքն անմիջապես արգելափակելու և գրասենյակային սարքավորումներն ու գույքը բռնագրավելու մասին։

Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարը հրապարակել է հրամանը և պատճենը ներկայացրել Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադեյին` իր խոսքերը հաստատելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ